Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 36 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը կազմում է 1 303:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 759 նոր դեպք, ապաքինվել է  3 574 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ արձանագրված է կորոնավիրուսով վարակման 139 343 դեպք, այստեղից ապաքինվել է 117 560 մարդ: