Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ, 35-րդ պացիենտը: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov հատուկ կայքէջում:
Մահացածը 82-ամյա կին է, ով բուժվում էր Քութաիսիի «Բոմոնդ» կլինիկայի կովիդ կենտրոնում:
«Պացիենտը երկկողմանի թոքաբորբի հետ միասին ուներ սուր շնչառական անբավարարվածություն: Նա ուներ սրտի իշեմիական հիվանդությունը և շաքարային դիաբետ: Նա միացված էր արհեստական շնչառության սարքին: Կլինիկա մտնելուն պես նրա վիճակը գնահատվել էր ծանր և չնայած իրականացրած միջոցառումներին չհաջողվեց փրկել նրա կյանքը»,- ասել է հիվանդանոցի կլինիկական մենեջեր Մամիա Ղիփիանին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը կազմում է 5 866, ապաքինվել է 2 324 մարդ: