Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 28 պացիենտ: Այս մասին հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլին:
Վրաստանում «կովիդ 19»-ից մահացածների թիվը ընդհանուր առմամբ կազմում է 335:
Բացի այդ, Մեզվրիշվիլիի տեղեկությամբ, այսօր Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման 1 791 նոր դեպքից 532-ը արձանագրվել է Թբիլիսիում, 369-ը՝Աջարիայում, իսկ 392-ը՝Իմերեթիում: Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա այսօր կորոնավիրուսից ապաքինվել է 2 413 պացիենտ:
Առաջին վարակումից առ այսօր, «կովիդ 19»-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է՝ 40 727: