Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 19 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վրաստանում «կովիդ 19»-ից զոհվածների ընդհանուր թիվը հասել է 381-ի:

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 295 նոր դեպք, ապաքինվել է 2 537  պացիենտ: