Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 18֊րդ պացիենտը։ Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է stopcov.ge կայքում։
Կայքի տվյալներով, այս պահի դրությամբ Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1421 դեպք։
Դրա հետ մեկտեղ արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 մարդ։
Կարանտինում գտնվում է 7005 քաղաքացի, իսկ ստացիոնարում հսկողության տակ է 255 մարդ։
Գոյություն ունեցող տեղեկությամբ, այսօր մահացած հիվանդը բուժվում էր Մցխեթայի հիվանդանոցում։