Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17-րդ պացիենտը
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17-րդ պացիենտը

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Այսօր մահացած պացիենտը բուժում էր ստանում Մցխեթայի կլինիկայում:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1155 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 929:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կարանտինի ռեժիմում է մնում 6489 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 337-ը: