Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 15 պացիենտ

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս 15 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Վրաստանում «կովիդ 19»-ից մահացածների թիվը ընդհանուր առմամբ կազմում է 253:

Այսօր, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731  նոր դեպք, ապաքինվել է 2 197 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 3 507 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է՝ 4 022 մարդ, կովիդ-հյուրանոցներում գնտվող անձանց թիվը կազմում է 2 344: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: