Վրաստանում կորոնավիրուսից մահացած ևս մեկ հիվանդը 81 ամյա տղամարդ է, որը բուժվում էր «Մեդալֆա» հիվանդանոցում
Վրաստանում կորոնավիրուսից մահացած ևս մեկ հիվանդը բուժվում էր «Մեդալֆա» հիվանդանոցում:
Նա 81 ամյա տղամարդ էր, ով ունեցել է զուգընթաց հիվանդություններ և ծայրահեղ ծանր վիճակում միացված էր արհեստական շնչառության սարքին:
Սա «Մեդալֆա» կլինիկայում «կովիդ 19»-ից մահվան արդեն երկրորդ դեպքն է, իսկ ընդհանուր առմամբ երկրում`11-րդը:
Այս պահի դրությամբ «Մեդալֆայում» գտնվում է 13 վարակված, նրանցից հինգի առողջանալուն սպասում են այս օրերին: