Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 69 պացիենտ: Տվյալները թարմացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 296 հաստատված դեպք, որից 69 քաղաքացին արդեն ապաքինվել է:
Բացի այդ, արտասահմանից բուժվելու համար Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Վարակի հետևանքով մահացել է երեք մարդ:
Կարանտինի ռեժիմում է 4856 մարդ, ստացիոնալ հսկողության տակ՝ 458-ը: