Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 67 մարդ
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 67 մարդ

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 67 մարդ: Տվյալները թարմացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում: Stopcov.ge կայքում հրապարակված տվյալների համաձայն, այս պահին Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 252 հաստատված դեպք, որից 67-ը առողջացել են:

Բացի այդ, արտասահմանից բուժվելու համար Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Վարակի հետևանքով մահացել է երեք մարդ:

Կարանտինի ռեժիմում է 4925 մարդ, ստացիոնալ հսկողության տակ՝ 401-ը: