Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 63 պացիենտ: Տվյալները թարմացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 252 հաստատված դեպք, որից 63 քաղաքացին արդեն ապաքինվել է:
Բացի այդ, արտասահմանից բուժվելու համար Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Վարակի հետևանքով մահացել է երեք մարդ:
Կարանտինի ռեժիմում է 4929 մարդ, ստացիոնալ հսկողության տակ՝ 405-ը: