Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս երկու պացիենտ:
Տվյալները թարմացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 208 հաստատված դեպք, որից 50 քաղաքացին արդեն ապաքինվել է:
Վարակի հետևանքով մահացել է երեք մարդ:
Կարանտինի ռեժիմում է 4682 մարդ, ստացիոնալ հսկողության տակ՝ 375-ը: