Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս վեց պացիենտ:
Տվյալները թարմացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 195 հաստատված դեպք, որից 45 քաղաքացին արդեն ապաքինվել է:
Վարակի հետևանքով մահացել է երեք մարդ:
Կարանտինի ռեժիմում է 4708 մարդ, ստացիոնալ հսկողության տակ՝ 370-ը: