Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 39 պացիենտ:
Տվյալները թարմացվել են Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Կորոնավիրուսի 188 հաստատված դեպքից 39-ն արդեն ապաքինվել է:
Վարակի հետևանքով մահացել է երկու մարդ:
Կարանտինի ռեժիմում է 5056 մարդ, ստացիոնալ հսկողության տակ՝ 386-ը: