Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 26 մարդ: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում:
Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 130 հաստատված դեպք, նրանցից 26-ը ապաքինվել է:
Կարանտինի ռեժիմում է մնում 5437 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 260-ը: