Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երեք մարդ
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երեք մարդ

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երեք մարդ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝  stopcov.ge հատուկ կայքում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 914 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 771:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 2744 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 258-ը:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: