Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ևս երեք մարդ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge հատուկ կայքում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 914 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 771:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 2744 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 258-ը:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: