Վրաստանում նոր կորոնավիրուսից ապաքինվել է ևս 18 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Կորոնավիրուսի վարակակիրների թիվը կազմում է 431: Ապաքինվել է 132 պացիենտ:
Վարակի հետևանքով մահացել է 5 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5888 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 571-ը:
Բացի այդ, բուժվելու համար, արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: