Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների համաձայն, երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 671, որը նախօրեի ցուցանիշից ավել է 4-ով:
Նրանց փոխանցմամբ, վարակից ապաքինվել է 393 մարդ: Համապատասխանաբար, այսօրվա տվյալներով, Վրաստանում բուժվել է ևս 10 պացիենտ:
Այս պահի դրությամբ ստացիոնարում բուժում է անցնում 266 մարդ: