Վրաստանում նոր կորոնավիրուսից ապաքինվել է ևս 10 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 485 մարդ:
Հաստատվել է կորոնավիրուսի 566 դեպք, մահացել է 12 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3519 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 351-ը:
Բացի այդ, բուժվելու համար, արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: