Վրաստանում նոր կորոնավիրուսից ապաքինվել է 207 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Կորոնավիրուսի վարակակիրների թիվը կազմում է 566:
Վարակի հետևանքով մահացել է 6 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5320 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 548-ը:
Բացի այդ, բուժվելու համար, արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: