Վրաստանում նոր կորոնավիրուսից ապաքինվել է ևս 7 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Կորոնավիրուսի վարակակիրների թիվը կազմում է 497: Ապաքինվել է 156 պացիենտ:
Վարակի հետևանքով մահացել է 6 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5107 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 534-ը:
Բացի այդ, բուժվելու համար, արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: