Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 97-ի
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 97-ի

Վրաստանում նոր կորոնավիրուսից ապաքինվածների թիվն ավելացել է ևս երկուսով: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ, ապաքինվել է 97 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է չորս պացիենտ:

Վրաստանում արձանագրված է նոր կորոնավիրուսի 408 դեպք:

Կարանտինի ռեժիմում է մնում 4816 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 571-ը:

Բացի այդ, բուժվելու համար արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: