Վրաստանում նոր կորոնավիրուսից ապաքինվել է ևս վեց պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում:
Տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 615 դեպքից բուժվել է 275 պացիենտ:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 9 անձ:
Միևնույն ժամանակ, Վրաստան բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:
5002քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 485 պացիենտ: