Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 221-ի
Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 221-ի

Վրաստանում նոր կորոնավիրուսից ապաքինվել է ևս 6 պացիենտ: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Կորոնավիրուսի վարակակիրների թիվը կազմում է 589, ապաքինվել է 221 մարդ:

Վարակի հետևանքով մահացել է 9 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5260 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 553-ը:

Բացի այդ, բուժվելու համար, արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: