Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 105-ի: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ վիդեո-կոնֆերանսի ժամանակ:
«Ունեինք 411 հաստատված դեպք, օրվա ընթացքում ավելացավ ևս 5 դեպք և նրանց մեծ մասը վարակակիրների հետ շփում ունեցած մարդիկ են: Արդեն ապաքինվել է 105 հոգի, ունենք մահվան 5 դեպք»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Կարանտինի ռեժիմում է մնում 5160 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ է 579 անձ: Բացի այդ, արտասահմանից, բուժվելու համար, Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: