Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 843-ի, ապաքինվել է 697 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 6 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, երկրում, այս պահի դրությամբ արձանագրված է կորոնավիրուսի 843 դեպք:
Ինչ վերաբերում է ապաքինվածներին, նրանց թիվը կազմում է 697:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 3026 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 297-ը: