Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 589-ի, ապաքինվել է 215 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 589 դեպք, այդ թվում պաքինվել է 215 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5066 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 528-ը: