Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 517-ի, ապաքինվել է 168 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 517 դեպք, այդ թվում պաքինվել է 168 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5153 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 549-ը: