Վրաստանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 444-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այս պահի դրությամբ, ապաքինվել է 132 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5888 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 571-ը:
Բացի այդ, բուժվելու համար արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: