Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 425-ի, ապաքինվել է 111 մարդ
Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 425-ի, ապաքինվել է 111 մարդ

Վրաստանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 425-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այս պահի դրությամբ, ապաքինվել է  111 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 5126 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 578-ը:

Բացի այդ, բուժվելու համար արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: