Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 416-ի, ապաքինվել է 105 մարդ
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 416-ի, իսկ ապաքինվել է 105 մարդ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեմ:
«Ունեինք 411 հաստատված դեպք, օրվա ընթացքում ավելացավ ևս 5 դեպք և նրանց մեծ մասը վարակակիրների հետ շփում ունեցած մարդիկ են: Արդեն ապաքինվել է 105 հոգի, ունենք մահվան 5 դեպք»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: