Վրաստանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 402-ի: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այս պահի դրությամբ, ապաքինվել է 95 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է երեք պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 4782 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 503-ը:
Բացի այդ, բուժվելու համար արտասահմանից Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի: