Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 234-ի
Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 234-ի

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, Վրաստանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 234-ի:

Այս պահի դրությամբ, ապաքինվել է 54 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է երեք պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 4908 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 429-ը: