Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 196-ի,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Արձանագրված 196 հաստատված դեպքից 46 քաղաքացի արդեն ապաքինվել է:
Վարակի հետևանքով մահացել է երեք մարդ:
Կարանտինի ռեժիմում է 4708 մարդ, ստացիոնալ հսկողության տակ՝ 370-ը: