Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում:
Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 103 հաստատված դեպք, նրանցից 20-ը ապաքինվել է:
Կարանտինի ռեժիմում է մնում 5114 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 263-ը: