Ապրիլի 25-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի թեստ հանձնել է 11504 մարդ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:
Կենտրոնի հրապարակած դիագրամում երևում է Վրաստանում թեստավորված մարդկանց թիվը:
Ըստ տվյալների, ամենաշատ թեստ (897) Վրաստանում օգտագործվել է ապրիլի 24-ին:
Ինչ վերաբերում է վարակվածների և ապաքինվածների մասին տեղեկությանը, ապա հիվանդությունների վերահսկման կենտրոնների տվյալներով, մինչ այժմ հաստատվել է վարակի 485 դեպք, որից 149 հիվանդ ապաքինվել է: