Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 348-ը արձանագրվել է Աջարիայում, իսկ 99-ը՝ Թբիլիսիում
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 549 նոր դեպքերից 348-ը կապված է՝ Աջարիայի, 99-ը՝ Թբիլիսիի, իսկ 59-ը ՝ Իմերեթիի հետ:
«Գրանցվել է 549 նոր դեպք, ապաքինվել է 268 պացիենտ, այստեղից 209-ը Աջարիայում: Նոր դեպքերից Աջարիայում գրանցվել է 348-ը, մոտ 63 տոկոս, Թբիլիսիում 99 դեպք, Իմերելիում 59, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 19, Մցխեթա Մթիանեթիում 10: Մնացած շրջաններում արձանագրվելէ միավոր դեպքեր: Գուրիայում և Կախեթիում 3 ական դեպք, Շիդա Քարթլիում 4, Թվեմո Քարթլիում մեկ և Սամցխե Ջավախեթիում մեկ դեպք»,- ասել է Էնդելաձեն: