Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 333-ը արձանագրվել է Թբիլիսիում, 84-ը՝ Աջարիայում, իսկ 111-ը՝ Իմերեթիում
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 333-ը արձանագրվել է Թբիլիսիում, 84-ը՝ Աջարիայում, իսկ 111-ը՝ Իմերեթիում,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան:
Նա խոսել է կորոնավիրուսի կապակցությամբ, դեկտեմբերի 21-ի դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների և կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների մասին:
«Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 4 811 թեստ, այդ թվում ՝ 2 480 հետազոպտություն կատարվել է հակագենի թեստով և 2 331-ը՝ PCR թեստով: Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 824 նոր դեպք, իսկ երկրում ընդհանուր առմամբ «կովիդ 19»-ով վարակման դեպքերի քանակը կազմում է 209 462:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 4 227 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 184 668 պացիենտ:
Ցավոք, վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսից մահվան 46 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր վարակից ընդհանուր առմամբ մահացել է 2 140 պացիենտ:
Այսօր երկրում արձանագրված վարակման 824 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 333 դեպք, Աջարիայում 84, Իմերեթիում 111, Քվեմո Քարթլիում՝ 67, Շիդա Քարթլիում՝ 78, Գուրիայում՝ 23, Սամեգրելոյո Զեմո Սվանեթիում՝ 41, Կախեթիում՝ 35, Մցխեթա-Մտիանեթիում՝ 35, Սամցխե-Ջավախեթիում՝ 17, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում երկրում վարակման 22 628 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 6 627 մարդ, այդ թվում `2 903-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 747-ը` Աջարիայում, 1 347-ը՝ Իմերեթիում: Այս փուլում կա 1 094 ծանր հիվանդ, այդ թվում` 526-ը Թբիլիսիում, 133-ը Աջարիայում, 236-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 430-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `219-ը Թբիլիսիում, 40-ը՝ Աջարիայում, 63-ը՝ Իմերեթիում: 1 824 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 690-ը ՝ Թբիլիսիում, 800-ը՝ Աջարիայում, 123-ը՝ Իմերեթիում: 14 177 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում ունենք 489 մարդ, այդ թվում 221-ը՝ Թբիլիսիում, 141-ը՝ Աջարիայում, 7-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 20 741 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 42 292 մարդ, այստեղից Թբիլիսիում է գտնվում 18 992 մարդ, Աջարիայում 5 187, Իմերեթիում 6 088»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: