Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին կտրականապես զգուշացնում է, պահպանել ինքնամեկուսացման կանոնները
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հետ կապված գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդն անցկացրել է հերթական նիստը:
Խորհրդի նիստին Վրաստանի կառավարության ղեկավարը տեղեկություն է լսել Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված վարակված մարդկանց առողջական վիճակի և աշխարհում տիրող ընդհանուր համաճարակային վիճակի մասին:
Նիստին նշվել է, որ այսօրվա դրությամբ վարակվածների թիվը չի ավելացել և կազմում է 15: Նրանցից մեծ մասի առողջական վիճակը բավարար է, երկուսն ունեն համեմատաբար բարդ ախտանշաններ, սակայն բոլորի վիճակը կայուն է և նրանք անցնում են համապատասխան բուժում:
Համակարգող խորհրդին փոխանցվել է տեղեկություն, այս պահի դրությամբ կարանտինում է մնում 178 մարդ, իսկ ստացիոնարում, հսկողության տակ՝ 56 անձ:
Միջգերատեսչական համակարգող խորհուրդը քաղաքացիներին կտրականապես զգուշացնում է, ցուցաբերեն սոցիալական պատասխանատվություն և առողջապահության նախարարության հանձնարարականի համապատասխան, պաշտպանել ինքնամեկուսացման կանոնները, որպեսզի վտանգ չստեղծեն ընտանիքի անդամներին և հասարակությանը:
Խորհրդի աշխատանքին ակտիվորեն ներգրավված է Վրաստանի նախագահի վարչությունը և խորհրդարանի համապատասխան կոմիտեն: