Վրաստանում կարանտինի և ինքնամեկուսացման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվել է 12 օր
Վրաստանում կարանտինի և ինքնամեկուսացման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվել է 12 օր: Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության որոշման մեջ:
Ըստ որոշման, արտասահմանից ժամանած կամ կորոնավիրուսի վարակակիր անձի հետ շփում ունենցած բոլոր մարդիկ, ինչպես նաև Վրաստանի բռնազավթված տարածքներից տեղափոխված անձինք կանցնեն 12-օրյա կարանտին:
Ինքնամեկուսացման մեջ անձը պետք է անցկացնի 12 օր: Կարանտինից ինքնամեկուսացում կամ ինքնամեկուսացումից կարանտին տեղափոխվելու դեպքում ինքնամեկուսացման/կարանտինի օրերից կհանվի ինքնամեկուսացման/կարանտինի մեջ անցկացված օրերի թիվը:
Վրաստան մուտք գործելիս ինքնամեկուսացման/կարանտինի ենթակա չեն Վրաստանի կառավարական և նախագահական պատվիրակությունները:
Վրաստանի ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամները սահմանային անցակետում պետք է ներկայացնեն նախքան պաշտոնական այցը վերջին 72 ժամվա ընթացքում անցկացված «PCR» հետազոտության փաստաթուղթ: