Վրաստանում կարանտինի շրջանը կրճատվում է`դառնալով ութ օր: Այդ մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:
Վարչապետի պարզաբանմամբ, ութ օրյա կարանտինից հետո անձը կենթարկվի «Փի Սի Ար» թեստավորման և բացասական պատասխանի դեպքում, 9-րդ օրը կլքի կարանտինի տարածքը: Սակայն քաղաքացին պարտավոր կլինի կրկնակի փորձարկում անցնել 12-րդ օրը:
«Ինչպես գիտեք, կարանտինային տարածքները մեզ մոտ գործել են երկիր մուտք գործելուց առաջին 14 օրվա ընթացքում: Կարանտինային պահանջը 12 օրվա փոխարեն կկազմի ութ օր: Մենք կրճատում ենք կարանտինի ժամանակը, որպեսզի լրացուցիչ անհանգստություն չպատճառենք մեր քաղաքացիներին: ՈՒթ օրյա կարանտինից հետո անձը կենթարկվի «Փի Սի Ար» թեստավորման և բացասական պատասխանի դեպքում, 9-րդ օրը կլքի կարանտինի տարածքը: Սակայն քաղաքացին պարտավոր կլինի կրկնակի փորձարկում անցնել 12-րդ օրը»,- ասել է Գիորգի Գախարիան: