Վրաստանում, հունվարից կարանտին և ինքնամեկուսացում է անցել մոտ 2000 մարդ
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, հունվարից կարանտին և ինքնամեկուսացում է անցել մոտ 2000 մարդ:
Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, կարանտինում գտնվում էր 426 մարդ, որոնցից 263-ն արդեն լքել է կարանտինը և ունի առողջ մարդու կարգավիճակ:
«Մեզ մոտ բուժվում է 24 մարդ, որոնց վիճակը բավարար է: Միայն չորս պացիենտի վիճակ է ուշագրավ, սակայն բժիշկների հավաստմամբ, ելքը կլինի դրական»,- հայտարարել է Տիկարաձեն: