Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 485 դեպք, այդ թվում բուժվել է 139 անձ 
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 485 դեպք, այդ թվում բուժվել է 139 անձ 

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսից 29 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:

Կայքում տեղադրված տեղեկության համաձայն, հաստատված 485 դեպքից բուժվել է 139 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 6 հիվանդ:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

4928 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 522 պացիենտ: