Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 385 դեպք, այդ թվում բուժվել է 84 անձ
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:
Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 385 դեպքից բուժվել է 84 քաղաքացի:
Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում երեք հիվանդ է մահացել:
5053 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ , իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 527 պացիենտ: