Վրաստանում գրիպի վրա պատվաստվել է 211 հազար մարդ և պահեստում ունենք ևս 23 հազար պատվաստանյութ, սակայն այս տարի գրիպը ակտիվ չէ. Պաատա Իմնաձե
Վրաստանում գրիպի վրա պատվաստվել է 211 հազար մարդ և պահեստում ունենք ևս 23 հազար պատվաստանյութ, սակայն այս տարի գրիպը ակտիվ չէ. Պաատա Իմնաձե

Վրաստանում գրիպի վրա պատվաստվել է 211 հազար մարդ և պահեստում ունենք ևս 23 հազար պատվաստանյութ,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեն:

Ինչպես Իմնաձեն հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո, Վրաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, գրիպի դեպքերը քիչ են:

«Պետք է ասել, որ ինչպես Եվրոպական երկրների մեծամասնությունում, այնպես էլ Վրաստանում գրիպը այնքան ակտիվ չէ: Այն փաստը, որ գրեթե ամբողջ Եվրոպայում հայտարարված է լոգդաուն, բոլորը կրում են շնչադիմակ և պաշտպանված է սոցիալական հեռավարությունը, ազդում է դրա վրա: Այնուամենայնիվ, ես հղի կանանց կոչ եմ անում պատվաստվել գրիպի դեմ»,- հայտարարել է Իմնաձեն: