Պաատա Իմնաձե. Պատվաստող հաստատություններն արդեն կարող են կրկնակի պատվաստման վկայագիր տալ, սա կովիդ-անձնագրի առաջին փուլն է
Պաատա Իմնաձե. Պատվաստող հաստատություններն արդեն կարող են կրկնակի պատվաստման վկայագիր տալ, սա կովիդ-անձնագրի առաջին փուլն է

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, կորոնավիրուսի պատվաստանյութով երկու անգամ պատվաստված քաղաքացիները պատվաստող բժշկական հաստատությունում կարող են ստանալ երկու դեղաչափով պատվաստված լինելու վկայական:

Ըստ նրա, նշված տեղեկանքը տարբերվում է հիշողության քարտից և այն ունի հատուկ ծածկագիր: Ըստ Պաատա Իմնաձեի, սա կովիդ-անձնագրի առաջին փուլն է:

«Եթե ճանապարհորդության կամ որևէ այլ նպատակի համար անհրաժեշտ է տեղեկանք, որ դուք երկու անգամ պատվաստվել եք, պատվաստող հաստատություններն արդեն կարող են տպել այդ վկայականը: Որտեղ կստանաք պատվաստանյութի ձեր երկրորդ դոզան, երբ պատվաստվեք, նրանք կարող են ձեզ տալ ոչ միայն պատվաստման քարտ, այլ նաև կրկնակի պատվաստման վկայագիր: Սա, այսպես ասած, կովիդ-անձնագրի առաջին փուլն է», – ասաց Պաատա Իմնաձեն: