Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք, առողջացել է 16 մարդ
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք, առողջացել է 16 մարդ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում ՝ stopcov.ge:

Ըստ կայքի, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 738 դեպք:

Ապաքինված հիվանդների քանակը հասել է 573-ի:

Միևնույն ժամանակ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:

Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 3076 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում դիտարկման տակ 250 մարդ: