Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 85-ի
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում:
Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցված է կորոնավիրուսի 85 հաստատված դեպք, նրանցից 14-ը ապաքինվել է և դուրս գրվել:
Կարանտինի ռեժիմում է մնում 4641 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 239-ը: