Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 49-ի
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված «stopcov.ge» կայքէջում:
Ինչպես նշված է կայքէջում, երկրում գրանցվում է կորոնավիրուսի 49 հաստատված դեպք, նրանցից մեկը ապաքինվել է և դուրս գրվել:
Կարանտինի ռեժիմում է մնում 1 966 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 259-ը: